Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովը իր նախկին քարտուղարին  մեղադրել է վստահությունը խաթարելու համար այն  բանից հետո, երբ նա գիրք էր հրատարակել, որում ներկայացրել էր մրցանակաբաշխության հետնաբեմային մանրմանասները։

Գեյր Լունդեսթադի «Խաղաղության քարտուղարը» (Secretary of Peace) ստեղծագործությունը անիրավազոր կերպով պատմում է հանձնաժողովի անդամների եւ այնտեղ ընթացող գործընթացների մասին, ինչը հակասում է 2014թ. ընդունված գաղտնիության մասին համաձայնագրին։ Հանձնաժողովի ներսում կայացած քննարկումները պետք է գաղտնի մնան 50 տարի, գրում է Lenta.ru-ն։
Լունդեսթադն իր գրքում մասնավորապես նշում է, որ 2009թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խաղաղության մրցանակ շնորհելը չարդարացրեց հանձնաժողովի սպասումները։ Հեղինակը նաեւ գրում է, որ հանձնաժողովի նախկին անդամ Գունար Սթալսեթը թերահավատորեն էր մոտենում կաթոլիկ եկեղեցու ղեկավարներին խաղաղության մրցանակ հանձնելու գաղափարին։ Հռոմի Պապերից ոչ մեկն այդ մրցանակը չի ստացել։

Նշենք, որ Ֆրանցիսկոս Առաջինը այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է։