Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ուժի մեջ է մտել հակառուսական պատժամիջոցների մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի սեպտեմբերի 16-ին ստորագրած հրամանը։ Այսպիսով՝ ՌԴ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ գործող սահմանափակումները մեկ տարով օրենքի ուժ են ստանում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահը հրաման էր ստորագրել Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի 2015թ. սեպտեմբերի 2-ի «Անձնական հատուկ տնտեսական եւ այլ սահմանափակող միջոցներ կիրառելու» որոշման մասին։
Պատժամիջոցները  վերաբերում են ավելի քան 400 ֆիզիկական եւ 90 իրավաբանական անձանց, որոնք պատասխանատու են հակաուկրաինական հանցագործ գործունեության համար։

Այդ ցուցակում են հայտնվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը եւ այլք։