«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:

1. Կաթնաղբյուրի ջրաղբյուրում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ 4-րդ, 5-րդ եւ 8-րդ զանգվածների,  Մայակ, Բանավան թաղամասերի,

• Կոտայքի մարզի` Ջրվեժ գյուղի:

2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 09.00-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Դ. Վարուժանի, Քուչակի, Հովհաննիսյան թաղամասերի, Խուդյակովի, Շահինյան, Ավանի 1-ից-14-րդ փողոցների ու նրբանցքների, Ս. Նովայի 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 2 եւ 3 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: