Բանաստեղծ, ՀԳՄ անդամ Հովհաննես Ղազարյանն իր ընտանիքի 14 անդամների, այդ թվում՝ վեց անչափահաս թոռների, հաշմանդամ որդու ու հիվանդ տիկնոջ հետ արդեն 9-րդ ամիսն է` կանգնած է դրսում մնալու վտանգի առջև։ Այս մասին NEWS.am- հետ զրույցում նշեց բանաստեղծը՝ նշելով, որ այդ տարածքը 2001թ. անհատույց հիմունքներով իրեն տրամադրած՝ Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի կինը` Մանուշակ Սարգսյանը, արդեն վաճառքի է հանել այն և պարբերաբար հիշեցնում է իրենց ազատել տունը։
«Նա միշտ հիշեցնում է մեզ, որ սա մեր տունը չէ, և որ այլ տարածք գտնենք՝ տունն ազատելու համար։ Դեռ չեմ կողմնորոշվում՝ ինչ անել, չենք էլ կարողանում վարձով այլ տուն գտնել, չգիտեմ, թե ինչ է լինելու»,-ասաց Արտաշես Սարգսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի այրին՝ Մանուշակ Սարգսյանը վստահեցրել էր, որ իր ամուսինն այդ տարածքը Ղազարյաններին չի նվիրել` նշելով, որ իր ասածն ապացուցող փաստաթուղթ ունի: 2013թ. ամուսնու մահվանից հետո պահանջում է լքել տունը, որտեղ նրանք բնակվել են 2001թ. մինչեւ օրս:




























