Հունիսին Ռուսաստանի Վոտկինսկ քաղաքում ցնցող դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ ծնողները երկու երեխաների հետ զբոսնելիս են եղել քաղաքում, երբ գետնին պառկած հարբած տղամարդ են տեսել: Հայտնի չէ՝ ինչու, երիտասարդ մայրը որոշել է լուսանկարել նրան: Իսկ որպեսզի հաջող կադր ստանա, բարձրացել է հարեւանությամբ գտնվող ավտոտնակի տանիք:

Ըստ votkinsk.net-ի, կարճ ժամանակ անց նրան է միացել նաեւ ամուսինը՝ երեխայի սայլակով: Տղամարդը բարձրացրել է սայլակի արգելակը եւ մոտեցել կնոջը: Արդյունքում երեխան սայլակի հետ միասին ցած է ընկել 2.5 մետր բարձրությունից:

Ծնողները հիվանդանոց են գնացել միայն հաջորդ օրը, քանի որ նախապես փոքրիկի գլխին միայն ոչ մեծ ուռուցք են հայտնաբերել: Սակայն բժիշկները գանգի հիմքի կոտրվածք են ախտորոշել: Փաստի առիթով երեխայի հոր դեմ քրեական գործ են հարուցել: