Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը երեքշաբթի երեկոյան հայտարարել է նախարարների նոր կաբինետի կազմը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես եւ սպասվում էր, առանցքային նախարարները պահպանել են իրենց պաշտոնները. ֆինանսների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները չեն փոխվել։
Ֆինանսների նախարարությունը ղեկավարելու է Էվկլիդիս Ցակալոտոսը։ Հենց նա էր ԵՄ-ի հետ բանակցություններ վարում երրորդ վարկային ծրագրի հարցով։ Հիմա Ցակալոտոսը կառավարչության տնտեսական շտաբի հետ պետք է իրականացնի ծրագրով նախատեսված բարեփոխումները։
Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած նոր կառավարության երդմնակալությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 23-ին, նախագահական նստավայրում։




























