Եգիպտական պատվիրակությունը բանակցություններ է վարում Ֆրանսիայի իշխանությունների հետ «Միստրալ» տեսակի 2 ռազմանավ գնելու համար, որոնք պատրաստված էին Ռուսաստանի համար, գրում է La Tribune-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները հետաքրքրված են նաեւ «Գովինդ» դասի 2 ռազմանավ գնելու հարցում։ Բանակցությունների բարդությունը Ֆրանսիայի առաջարկած գինն է, որը, ըստ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիի, չափազանց բարձր է, գրում է Gazeta-ն։

Բանակցությունները կարող են տեւել մինչեւ հոկտեմբերի վերջ։ Նշվում է, որ Եգիպտոսը հետաքրքրություն է ցուցաբերում դեսանտային նավերի նկատմամբ, քանի որ նախկինում երբեք նման մասշտաբի տեխնիկայի միավորներ չի ունեցել։ Ձեռք բերելու դեպքում նավերը կտեղակայվեն Կարմիր եւ Միջերկրական ծովերում։