Ոսկու գինը բացասական դինամիկա է գրանցել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի բարձրացման ակնկալիքների ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում էժանացել են 1,9 դոլարով կամ 0.17 տոկոսով եւ կազմել 1123 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 0.35 տոկոսով եւ կազմել 14.71 դոլար մեկ ունցիայի դիմաց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























