Աֆղանստանի Զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման առնվազն 38 գրոհայինի։ Այս մասին հայտնում են «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

«Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը Նանգարհար, Քունդուզ, Բադախշան, Սարե Փուլ, Քանդահար, Ղազնի, Հերաթ եւ Հիլմենդ նահանգներում սկսել են երկրում կայունության եւ խաղաղության թշնամիների ոչնչացման աշխատանքները։ Վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 38 գրոհային, վիրավորվել եւս 8-ը»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կառավարական բանակի զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում։