Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմիկինը հայտարարել է, որ Ղրիմի պատկանելության հարցում Ռուսաստանին փոխզիջում չի արվելու, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
«Ոչ մի խելացի ուկրաինացի քաղաքական գործիչ, ինչպես ես եմ մտածում, երբեք Ղրիմի հարցում փոխզիջման չի գնա»,- ասել է Կլիմկինը 24 հեռուստաալիքի  «Ձախ ափը» ծրագրի ժամանակ։

«Այդ պատճառով Ղրիմը Ռուսաստանին պատկանելու հարցում փոխզիջում երբեք չի լինի։ Այն չի լինի մեր կողմից եւ չի լինի քաղաքակիրթ աշխարհում»,- ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարարը։