Հունաստանի նոր կառավարությունը, որը սեպտեմբերի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվել էր Սիրիզա ձախակողմյան կուսակցություններից եւ «Անկախ հույների» ներկայացուցիչներից, Նախագահական պալատում նախագահ Պրոկոպիս Պավլոպոլուսի ներկայությամբ հանդիսավոր երդում է տվել, գրում է ՏԱՍՍ-ը։
Սիրիզայի առաջնորդ, վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկուշաբթի կայացած երդմնակալության արարողության ժամանակ երդվել է հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու երկրի օրենքներին, ծառայել հույն ժողովրդի շահերին։
Ինչպես եւ սպասվում էր, նախարարների մեծ մասը վերանշանակվել է իրենց պաշտոններում։




























