Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել 46-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվելու մասին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.35-ին, Վարազդատ Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն