«Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 76 միլիոն դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանը հանդիպել է սեփականատեր Միքայել Վարդանյանը հանդիպել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ: Վերջիններս ներկայացրել են գյուղերում տիրող իրավիճակը՝ ջրի խնդրից, մինչեւ նախակրթարանի ջեռուցում:

Հանդիպումից կարճ ժամանակ անց, ընկերությունը օգնություն է տրամադրել: Մասնավորապես, սահմանամերձ 9 համայնքում՝ Բաղանիսում, Ակնաղբյուրում, Պտղավանում, Հաղթանակում, Ծաղկավանում, Պառավաքարում, Նոյեմբերյանում, Այգեհովիտում եւ Մովսեսում իրականցված  ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է  76 միլիոն դրամ: