Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հերքել է տեղեկւթյունը, թե արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման շրջանակներում Հայաստանի ռազմաբազաներ են տեղակայվել Ռուսաստանում: «Մենք պաշտոնական տեղեկատվություն չունենք Դաղստանում եւ Կրասնոդարի երկրամասում, կամ Ռուսաստանի այլ տարածքում Հայաստանի ռազմաբազաներ տեղակայելու մասին»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վիտալի Ստրուգավեցը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագրի շրջանակներում, Հայաստանը կարող է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը ապահովելու նպատակով հնարավորություն ստանա երկու ռազմական բազաներ կառուցել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես Դաղստանում եւ Կրասնոդարի երկրամասում:

Փետրվարին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման նպատակը ՀԱՊԿ տարածքում ցանկացած բնույթի ճգնաժամային իրավիճակներին արձագանքնելն է: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը: