ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, սեպտեմբերի 23-25-ին անցկացվում է ԵՏՄ անդամ երկրների նոտարների սեմինար խորհրդակցություն, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանն այդ սեմինարին ներկայացնում են ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ Տարոն Գրիգորյանը եւ ՀՀ նոտարական վարչության անդամ Ռոբերտ Մուկուչյանը:
Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սեմինարն անցկացվում է 2014 թվականի հոկտեմբերին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ԵՏՄ անդամ պետությունների նոտարական պալատների միջեւ ստորագրված փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում:































