Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում 54-ամյա կնոջը կալանավորել են մեկ գիշերում 626 անգամ արտակարգ իրավիճակների ծառայություն զանգահարելու համար։ Ամենից հաճախ կինը զանգահարել էր տեղի փրկարար ծառայության թեժ գիծ, սակայն այդպես էլ չէր կարողացել հասկացնել, թե իրեն կոնկրետ ինչն է անհանգստացնում, հայտնում է Lifenews-ը։
Առավոտյան կնոջը ոստիկանական տեղամաս էին տարել։ Ամենայն հավանականությամբ ֆրանսուհուն հարկադիր բուժման կուղարկեն։ Ոստիկանները պարզաբանել են, որ կինը հոգեկան խանգարումներ ունի, ինչի պատճառով առանց ակնհայտ պատճառների նա 600 կեղծ ահազանգ է կատարել։





























