Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը:

Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 5,  յուրացման 3 եւ շորթման 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման, գողության, մարմնական վնասվածք հասցնելու եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: