ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը արդյունավետ կլինի։

Դիվանագետը Instagram-ի իր էջում հայտնել է, որ արդեն ժամանել է Նյու Յորք, որտեղ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպելու է արտգործնախարարների հետ։ «Մենք սպասում ենք արդյունավետ բանակցությունների»,- գրել է նա։