ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք նախագահը Սիրիայում ռուսական բանակի հնարավոր օգտագործման հարցով դիմել է Դաշնային խորհրդին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ես այդ մասին ոչինչ չգիտեմ, ոչ մի փաստաթուղթ այդ մասին չեմ տեսել։ Ես չեմ կարող բացատրել, թե որտեղից է առհասարակ այդ տեղեկությունը եկել»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Պուտինը Սիրիայում նոր միջազգային արկածանդրություն է պլանավորում «կանաչ մարդուկների մասնակցությամբ։»




























