2014թ. տարերային աղետներն ու տեխնածին աղետները 8186 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս տվյալները հրապարակվել են այսօր Կարմիր խաչի ու Կարմիր կիսալուսնի միությունների միջազգային ֆեդերացիայի զեկույցում, Ժնեւում:
« Մեր գնահատականներով 2014 թ. աղետներից տուժել է գրեթե 107 մլն մարդ, ու այս թիվն ավելի մեծ է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,- ասված է հետազոտության մեջ,- Գրեթե կասկած չկա, որ կլիմայական փոփոխությունների հետեւանքով նման երեւույթները ավելի հաճախակի ու վտանգավոր են դառնում, նաեւ մեծանում է դրանցից տուծած մարդկանց շրջանակը»: Աղետների 87 տոկոսը պայմանավորված է կլիմայով: Ընդ որում տարերային աղետների 49 տոկոսը ջրհեղեղներ են ու սողանքներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ինչ վերաբերում է աղետների հետեւանքով զոհվածներին, ապա այս առումով անցած 12 ամիսները ամենածանրն են եղել ՝ 1986 թ-ից հետո, երբ զոհվել էր 7303 մարդ, նշվում է զեկույցում: 2014 թ. մահացության ցուցանիշը գրեթե 90 տոկոսով իջել է վերջին տասնամյակի միջին ցուցանիշից: Չնայած, ինչպես հիշեցնում են հետազոտության հեղինակները, Էբոլա վիրուսը 8.6 հազար մարդու կյանք է խլել, այսինքն ավելին, քան աղետները:
Աղետների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, տեղի են ունեցել Ասիայում, զոհվածների 63 տոկոսը նույնպես այս տարածաշրջանին է բաժին ընկնում: Հատկապես ուժեղ էին Հնդկաստանի, Պակիստանի ու Բալկանների ջրհեղեղները: Տարերային աղետներից տուժած երկրներից ամենամեծ վնասները Չինաստանում էին. երաշտի, փոթորկիկների ու ջրհեղեղների հետեւանքով 58 մլն մարդ է տուժել: Օգոստոսյան երկրաշարժն էլ 731 մարդու կյանք է խլել:
Տնտեսական կորուստները նույնպես շատ մեծ են եղել: 2014 թ. արդյունքներով դրանք գնահատվում են 99.2 մլրդ դոլար: Զեկույցում նաեւ նշված է, որ այս վնասը, այունամենայնիվ, զգալիորեն ավելի քիչ է քան վերջին 10 տարիների միջին ցուցանիշը (տարեկան 147 մլրդ դոլար):





























