Մեքքայի մոտ Մինայի հովտում ուխտվորների կուտակումների հետեւանքով առաջացած հրմշտոցից զոհերի թիվը հասել է 220-ի, եւս 450 մարդ տուժել է:

Ավելի վաղ հաղորդվել էր 150 զոհի մասին: Նշվում է, որ, որ հրմշտոցը տեղի է ունեցել 204-րդ փողոցում:

Փրկարարներն ու բժիշկները տեղում շարունակում են աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հաջ ծեսի կատարումը, երբ ամեն տարի ուխտավորների մեծ հոսք է տեղի ունենում Մեքքայի եւ հարակից բնակավայրերի սուրբ վայրեր, սկսվել է սեպտեմբերի 22-ին: Հաջը իսլամի 5 հիմնասյուներից մեկն է, որն իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է իրականացնի յուրաքանչյուր մահմեդական: