Ֆրանսիական «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը BFM TV հեռուստաալիքի եթերում պաշտպանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականությունը անլեգալ միգրանտների նկատմամբ:

«Ես այնքան էլ լավ չեմ հասկանում մեր քաղաքական ղեկավարների վերաբերմունքը Վիկտոր Օրբանի նկատմամբ: Վիկտոր Օրբանը միակ առաջնորդն է, ով իրոք պահպանում է Շենգենի իրավունքները»,- ասել է նա, հայտնում է Gazeta-ն:

Լե Պենի խոսքով, Օրբանը միակ քաղաքական գործիչն է, ով Շենգենի պահանջներին համապատասխան, սկսել է պաշտպանել ԵՄ արտաքին սահմանները, որոնց վրա «գրոհել են» փախստականները: «Ազգային ճակատի» առաջնորդը համարում է, որ 2015 թ ընթացքում Եվրոպա է ժամանելու քառակի շատ միգրանտ, քան ակնկալվում է, իսկ այս միտումի պահպանման դեպքում 2016 թ. նրա կարծիքով պետք է ակնկալել չորս միլիոն միգրանտների ներհոսքի: