Աֆղանստանում առաքելություն իրականացնելիս զոհվել է Վրաստանի Զինված ուժերի 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի առաջին դասի շարքային զինծառայող Վասիլ Գելեոեւիչ Քուլջինաշվիլին։ Այս մասին  հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։

Զինվորի մահվան կապակցությամբ 4-րդ մեխանիզացված բրիգադի բազայում եւ Վրաստանի ՊՆ բոլոր վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշները։

Բացի այդ հերթապահություն իրականացնելիս վիրավորվել է նույն բրիգադի, նույն գումարտակի սերժանտ Փաաթա Զաուրովիչ Ռոստոբայան։