Մոսկվան Իրանին զենիթահրթիռային C-300 համալիրներ չի առաքել, ուստի Թեհրանը որոշել է ինքնուրույն ձեռնամուխ լինել այդ համակարգի կրկնօրինակի ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է բրիգադային գերենալ Մոհամմադ Հասան Մանսուրյանը: «Մենք գնեցինք այդ համակարգը մեր կարիքների համար, բայց Ռուսաստանը չառաքեց այն»,- ըստ Press TV-ի ասել է գեներալը:

Նրա խոսքով, իրանական կողմը մտադիր է ինքնուրույն ձեռնամուխ լինել նման համակարգերի ստեղծմանը, որպեսզի փոխարինի C-300-ները:

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը անցած շաբաթ Երեւանում հայտարարել էր, թե Իրանին C-300 առաքելու որոշումը դեռ չի կայացվել:

Հիշեցնենք, որ ԻԻՀ-ին հակաօդային պաշտպանության համակարգեր առաքելու պայմանագիրը ստորագրվել էր 2005թ. վերջին, սակայն Ռուսաստանը սառեցրել էր մատակարարումները: