Մեքքայի մոտ Մինայի հովտում ուխտավորների կուտակումների հետեւանքով առաջացած հրմշտոցից զոհերի թիվն անցել է 300-ից, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ն: Եվս 450 մարդ վիրավորվել է:

Միջադեպը տեղի է ունեցել իսլամական Հաջ տոնի ժամանակ, երբ ուխտավորները հավաքվում ու վրանային քաղաք են հիմնում:

Հաջ ծեսի կատարումը, երբ ամեն տարի ուխտավորների մեծ հոսք է տեղի ունենում Մեքքայի եւ հարակից բնակավայրերի սուրբ վայրեր, սկսվել է սեպտեմբերի 22-ին: Հաջը իսլամի 5 հիմնասյուներից մեկն է, որն իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է իրականացնի յուրաքանչյուր մահմեդական: