Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նախօրեի նվազումից հետո, որը պայմանավորված էր ԱՄՆ-ում բենզինի պաշարների զգալի աճով: Այդ մադին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,85 տոկոսով՝ հասնելով 48,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,08 տոկոսով՝ հասնելով 44,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Միաժամանակ, նախօրեին գործարքների ընթացքում Brent տեսակի գինը նվազել էր 2,55 տոկոսով, իսկ WTI տեսակի նավթինը՝ մոտ 4 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























