Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են ամերիկացի ոստիկանները կրակում հաշմանդամի սայլակին նստած սեւամորթ տղամարդու վրա։
Youtube-ում տեղադրված հոլովակում երեւում է, թե ինչպես են ոստիկանները մոտենում տղամարդուն եւ նշան բռնելով՝ կրակում նրա վրա։ Որոշ ժամանակ անց տղամարդը սայլակից վայր է ընկնում։
Ինչպես հայտնում է Delawareonline.com-ը, միջադեպը տեղի է ունեցել Ուիլմինգթոն քաղաքում։ Հարեւանները զանգահարել էին ոստիկանություն եւ հայտնել, որ հաշմանդամ տղամարդը փողոցում կրակել է իր վրա։ Իրավապահները տղամարդուց պահանջել են ձեռքերը վեր պահել, նա հրաժարվել է, որից հետո ոստիկանները կրակել են նրա ուղղությամբ, հաղորդում է ՆՏՎ-ն։





























