Մեքքայի մոտակայքում ուխտավորների կուտակումներից առաջացած հրմշտոցից զոհված մարդկանց թիվը հասել է 717-ի, վիրավորվել է 805 մարդ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 453 զոհի եւ 719 վիրավորի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի էր ունեցել ուխտավորների վրանային ճամբարում։





























