Գերմանիայում օգոստոսի 21-ից 29-ը տեղի կունենան «Քաղաքական հեռահաղորդակցություններ» թեմայով թրեյնինգի դասընթացներ Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, երիտասարդ առաջնորդների շրջանակներում։
Գերմանական Դյուսելդորֆ, Քյոլն եւ Բոնն քաղաքներում կայանալիք դասընթացների կազմակերպիչը Կոնրադ Ադենաուէր հիմնադրամն է ։
Նախագծի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան եվրոպական երիտասարդության հետ, որի ընթացքում կընթերցվեն Հարավային Կովկասի երկրներում տիրող իրավիճակների մասին զեկույցները։
Հարավային Կովկասի երկրների երիտասարդների միջեւ տեղի կունենան նաեւ քաղաքական քննարկումներ, որոնց ընթացքում նրանք կպաշտպանեն իրենց երկրների շահերը։




























