Տավուշի մարզում նախօրեին հակառակորդի կրակոցներից վիրավորվել են Այգեհովիտ համայնքի երկու բնակիչ:

NEWS.am-ին Իջեւանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ վիրավորները տեղափոխվել են իրենց մոտ, վիճակները կայուն է:

«Բեկորային վնասվածքներ են ստացել, համապատասխան բուժօգնություն են ստացել, հիմա վիճակները նորմալ է»,.- ասաց ԲԿ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը:

Վիրավորներից մեկը պապիկ է՝ մոտ 70 տարեկան, մյուսը՝ միջին տարիքի կին:

Նշենք, որ հակառակորդի կրակոցներից վիրավորվել են նաեւ Բերդավանի երկու բնակիչ: Նրանք գտնվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հակառակորդը կրակել է հայկական գյուղերի ուղղությամբ: 3 խաղաղ բնակիչ զոհվել է: