Տավուշի մարզի Բերդավան գյուղում սեպտեմբերի 24-ին, հակառակորդի գնդակոծության հետեւանքով վիրավորված Արմեն Հախվերդյանը բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:

«Մյուս վիրավորը՝ 62-ամյա Արփիկ Մարալչյանը, վիրավորում է ստացել սրունքի շրջանում, վտանգավոր ոչինչ չկա: Այժմ բուժում է ստանում հիվանդանոցում»,- ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան: