ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ՄԱԿ-ի գլխաոր ասամբլեայում, սեպտեմբերի 28-ի ցերեկը (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 29-ին):

Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Սելեստա Վալանդերեի խոսքով, Օբամայի համար հանդիպման նպատակը պարզելն է, թե ինչպես է Ռուսաստանը, ավելացնելով իր ռազմական ներկայությունը Սիրիայում, նախատեսում դիմակայել «Իսլամական պետությանը»:

Բացի այդ, Օբաման մտադիր է հասնել նրան, որ Պուտինը կատարի Մինսկյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, մինչեւ տարեվերջ դադարեցնի ռազմական ազդեցություն ունենալ Ուկրաինայի արեւելքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ Տունը:

Ավելի վաղ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը հայտնել էր, որ Օբաման Պուտինի հետ հանդիպմանը կառաջարկի միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիային, հաղորդում է  Lenta.ru-ն: