ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը լուրջ զրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լուրջ զրույց Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանի հետ այն մասին, թե ինչ լւոծում տալ բռնության վերջին դեպքերին, հատկապես քաղաքացիական անձանց շրջանում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ վերսկսված բռնությունների կապակցությամբ՝ կոչ անելով վերջ տալ հարձակումներին և ճնշամիջոցներին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանական ստորաբաժանումները ինտենսիվ գնդակոծում են Տավուշի մարզի գյուղերը: Բերդավանում զոհվել են 94-ամյա Շուշան Ասատրյանը եւ 41-ամյաՍոնա Ռեւազյանը, իսկ Պառավաքար գյուղում՝ 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: Նախնական տեղեկություններով, կա չորս վիրավոր:

Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայկական զինուժը համարժեք հարվածներ է հասցնելու: