Հանրային ռադիոյի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը ո՛չ հերքում է, ո՛չ էլ հաստատում է տեղեկություններն այն մասին, թե իրեն առաջիկայում մշակույթի նախարար են նշանակելու:
«Ինձնից ի՞նչ նախարար»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Արմեն Ամիրյանը:
Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շուտով փոխարինելու է Արմեն Ամիրյանը:
Ի դեպ, սեպտեմբերի 21-ին Ամիրյանն արժանացել է մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:




























