Հայաստանի կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 25-ի իր նիստում հավանություն է տվել Գյումրիում Ֆուտբոլի ակադեմիա ստեղծելու որոշման նախագծին: Այն ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ներդրումային ծրագիրն է:
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով, ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 1 մլրդ 198 մլն 151 հազար դրամ:
Գյումրիում ֆուտբոլի ակադեմիա կառուցելու համար քաղաքապետարանը հատկացրել է 8 հա տարածք Մուշ-2 թաղամասում: Ակադեմիայում կարող են մարզվել հազար պատանիներ ու աղջիկներ, այն կունենա 50 մասնագետ:
Ակադեմիայի 3-հարկանի գլխավոր շենքը կզբաղեցնի 1200 քմ տարածք: Բացի այդ կկառուցվի պրոֆեսիոնալ ֆուտբոլի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային 6 մարզադաշտ:




























