Հայաստանում անալոգային հեռարձակումը երկարաձգել է մինչեւ 2016թ. հունվարի 1-ը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստում։

Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, անալոգային հեռարձակման անջատման եւ սարքավորումների ապամոնտաժման ժամկետը ամռանը որոշել էին հետաձգել 6 ամսով, որպեսզի անցումը թվային հեռուստատեսության լինի սահուն եւ բնակչության համար նվազագույն անհարմարություններով։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կարելի է գնել թվային դեկոդերներ։ Շուկայում դրանց արժեքը 8-9 հազար դրամ է։ Անապահով ընտանիքներին դրանք տրամադրվում են անվճար։ Դեկոդերը թույլ կտա դիտել տեղական անվճար հեռուստաալիքների փաթեթը։