ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Ռուսաստանի Դաշնության տարածքից Ուկրաինա բնական գազի մատակարարման մաքսային տուրքերի դրույքի» մասին հրաման է ստորագրել։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում։

Որոշման համաձայն՝ Ուկրաինայի համար գազի գինը սահմանվել է Եվրամիության երկրներին մատակարարվող գազի գնի մակարդակով։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ. հոկտեմբերի 1-ից, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի համար ռուսական գազի պայմանագրային գինը, առանց զեղչի, 4-րդ եռամսյակում 1000 խ/մ-ի դիմաց  կկազմի 252 դոլար։