ՌԴ Վոլոգդա քաղաքում 17-ամյա երիտասարդը սելֆի անելիս վայր է ընկել 9-հարկանի շենքի տանիքից։
Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի շրջանային վարչության մամուլի ծառայությունը, երիտասարդը վայր է ընկել անկման էքստրեմալ վիճակ պատկերող սելֆի անելու ժամանակ։ Երիտասարդները ձեռքի տակ եղած առարկաներով փորձել են կախված վիճակում սելֆի անել, սակայն նրանցից մեկը, չկարողանալով պահել պարանը, վայր է ընկել։ Հարվածը մեղմել են բակի ծառերը, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել, գրում է «Ինտերֆաքս»-ը։




























