Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը սեպտեմբերի 1-ից հետո առաջինա անգամ նվազել է 73 ռուբլուց: Դոլարի փոխարժեքը նվազել է 66 ռուբլուց:
Ռուբլու դիրքերի ամրապնդումը տեղի է ունենում նավթի գների կայունացման ֆոնին. Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը այս պահին 48,27 դոլար է:
Միաժամանակ վերլուծաբանները նշում են, որ հարկային ժամանակաշրջանի վերջին ռուբլին կարող է հերթական անգամ արժեզրկվել, հաղորդում է РСН-ն:




























