Մոսկվայում կալանավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ երկու գրոհայինի՝ Ահմեդ Ամիրխանովին եւ Քերիմ Հաթիեւին: Նման որոշում է կայացրել Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց ձերբակալել են սեպտեմբերի 22-ին «Շերեմետեւո» օդանավակայանում: Դատարանում տղամարդիկ խոստովանել են, որ իսկապես եղել են Սիրիայում՝ մի շարք ծայրահեղական կազմակերպությունների շարքերում:

Իրավապահ մարմինների աղբյուրը LifeNews-ին պատմել է, որ Ամիրխանովին ու Հաթիեւին ձերբակալել են անմիջապես վայրէջքից հետո: «Վերջին ամիսներին երիտասարդները պատերազմել են «Իսլամական պետության» կազմավորումների շարքերում, եւ, իրավապահներին տվյալներով, նախատեսում էին Ռուսաստանում դիվերսիոն պայթեցնող ակցիաներ իրականացնել՝ Սիրիայում իրենց հրամանատարների հանձնարարությամբ»,-ասել է հեռուստաալիքի զրուցակիցը: