Մոսկվայի կենտրոնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացի, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համալսարաններից մեկի պրոֆեսորի մարմինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:

53-ամյա Էնդրյու Մենդելսոնի մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի 24-ին, Մոսկվայի բնակարաններից մեկում: Մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքները ՆԳՆ Մոսկվայի վարչությունում չեն հստակեցրել:

Ամերիկացի գիտնականի մարմինը հայտնաբերել են շենքի բնակիչները, որոնք անմիջապես ոստիկանություն են կանչել: Աղբյուրի խոսքով, գիտնականի մարմնի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մարմինը բնակարանում է գտնվել երեք օր: