Միջերկրական ծովում ապօրինի միգրանտներ տեղափոխողների դեմ պայքարող Եվրամիության ռազմածովային գործողությունը, որը նախկինում կոչվում էր EUNAVFOR Med, ստացել է «Սոֆյա» անունը (Sophia)։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ «Այս անունը թույլ կտա միջազգային հանրությանը ազդակ հղել, որ գործողության նպատակը մարդկային կյանքերը փրկելն ու պաշտպանելն է»,- մեջբերում է Մոգերինիի խոսքը B-2 բելգիական կայքը։

Միջերկրական ծովում ԵՄ ռազմածովային գործողությունը վերանվանվել է սոմալիացի աղջկա անունով, որը ծնվել էր ծովում աղետի ենթարկված միգրանտների փրկությամբ զբաղվող Գերմանիայի ռազմածովային ուժերի Schleswig-Holstein նավի վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։