Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի իր նիստում կանդրադառնա «Համահայկական խորհուրդ» ստեղծելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գաղափարին, որը կազմված է լինելու Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի համակարգող Վիգեն Սարգսյանը :
Նրա խոսքով, դա լինելու է վաղվա նիստի առանցքը, նաեւ կարոր այլ հարցեր կքննարկվեն եւ որոշումներ կկայացվեն:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՄԱԿ-ում ընդունված երկու բանաձեւերը ՀՀ-ի նախաձեռնությամբ, որոնք վերաբերում են ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ցույց են տալիս, որ ՀՀ-ն կայուն կերպով միջազգային հանրության մեջ ստանձնում է ցեղասպանության դեմ պայքարի առաջնորդի կերպարը:




























