Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը հայտարարել է, որ գրավ է տրամադրել «Սլոբոժանշչինա» գումարտակի հրամանատար Անդրեյ Յանգոլենկոյի համար, ով կասկածվում է իր դեմ մահափորձ կատարելու մեջ: Այս մասին Ավակովը գրել է իր Twitter-ում:

«Կյանքն այնպիսի բան է, տղաներ… սեւ-սպիտակ համարյա չկա: Գրավ եմ դրել Անդրեյ Յանգոլենկոյի ազատ արձակման համար»,-ասված է գրության մեջ:

Ավելի վաղ նշվել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել էր «Սլոբոժանշչինա» գումարտակի հրամանատար Անդրեյ Յանգոլենկոյին, որը մեղադրվում է ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ:

Հատուկ գործողության ընթացքում իրավապահները բացահայտել են հանցավոր խումբը, որը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների ու գործարարների սպանություններ է նախապատրաստել: