ԱՄՆ ոստիկանությունը սաուդյան արքայազնին կասկածել է սեռական բռնության մեջ, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Իրավապահ մարմինների տվյալներով, 28-ամյա Մաջիդ Աբդուլազիզ Ալ Սաուդը Բեւերլի Հիլզի իր բնակարանում աշխատակցին հարկադրել է օրալ սեքսով զբաղվել իր հետ: Նա կալանավորվել է, իսկ ավելի ուշ ազատ է արձակվել 300 հազար դոլար գրավի դիմաց:

Հատուկ հյուպատոսը հայտնել է, որ արքայազնը դիվանագիտական անձեռնմխելիություն չունի, հաղորդում է Los Angeles Times-ը: