Լախտիում (Ֆինլադիա), անհայտ անձինք հրատեխնիկական միջոցներ ու ձայնային հրթիռներ են նետել փախստականներ տեղափոխող ավտոբուսի վրա, հայտնում է «Ֆոնտանկա. Fi» -ն:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, նախկին զինվորական կայազորի դարպասների մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է Հենալայում փասխտականների ընդունելության կենտրոնը: Միգրանտներին դիմավորել են 30-40 ցուցարարներ: Ինչպես հայտնել են ոստիկանությունից, նրանցից մեկին տուգանել են:

Ավտոբուսում ապաստան խնդրող 49 փախստականներ էին, այդ թվում փոքր երեխաներ: Երբ ավտոբուսը մտել է կայազորի տարածք՝ Կարմիր խաչի աշխատակիցները միգրանտներին ուղեկցել են կենտրոն: