Մեքքայում հրմշտոցի պատճառը, որի հետեւանքով ավելի քան 700 ուխտագնաց է զոհվել, կարող էր լինել սաուդյան արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հայտնվելը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ադ Դիյար» թերթը:
Արքայազնի ավտոշարասյունը ժամանել է Մինա առավոտյան ՝ ողբերգությունից առաջ: Դրա հետեւանքով սկսվել է հրմշտոց, որը վեր է ածվել ողբերգության: Պաշտոնական Էր Ռիյադը հերքել է հրմշտոցի վայրում արքայազնի ներկա լինելու փաստը:
Մուհամեդ բեն Սալմանը սաուդյան գահի փոխժառանգորդն է, նաեւ զբաղեցնում է թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնը:





























