Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրական ֆոնդի հաշվին 1.3 մլրդ բելառուսական ռուբլի՝ մոտ 73 հազար դոլար է փոխանցվել, որոնցից ծախսվել է 28.3 մլն ռուբլին՝ 1.6 հազար դոլար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԿԸՀ-ն։
«Ասա՛ ճշմարտությունը» քաղաքացիական արշավի ակտիվիստ Տատյանա Կորոտկեւիչի ֆոնդի հաշվին այս պահին կա մոտ 440 դոլար, որից ծախսվել է 163 դոլարը։ Բելառուսի հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչի ֆոնին փոխանցվել է 1.7 հազար դոլար, որոնք հիմնականում ծախսվել են, գրում է ՏԱՍՍ-ը։





























