Ուկրաինայի կառավարությունը երկրի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշման համաձայն որոշել է արգելել ռուսական ավիաընկերությունների, առաջին հերթին «Աէրոֆլոտի» եւ «Տրանսաէրո»-ի թռիչքներն իր տարածքով, եթե նրանք ռազմական նշանակության ապրանքներ կամ ռուս զինվորականներ են տեղափոխում, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ կառավարության նիստի ժամանակ:

Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել էր ռուսական ընկերությունների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու մասին:

«Ռուսական եռագույնով օդանավերն անելիք չունեն ուկրաինական օդանավակայաններում»,-ընդգծել էր Յացենյուկը: