Փորձագետները եզրակացություն են ներկայացրել, ըստ որի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի գործով անցնող Զաուր Դադաեւը նրա վրա կրակել է ձախ ձեռքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Դադաեւի փաստաբան Շամսուդին Ցակաեւը:

Նրա խոսքով, պաշտպանական կողմը համաձայն չէ նման մեկնաբանության հետ. «Այսօր ես ծանոթացա դատաքիմիական փորձաքննության արդյունքներին, որը պարզել է, որ Դադաեւի աջ եւ ձախ ձեռքերի եղունգների տակ հայտնաբերվել է կրակոցի արդյունք հանդիսացող միկրոմասնիկներ»:

Նրա խոսքով, փորձագետները դրանից եզրակացրել են, որ Դադաեւը կրակել է ձախ ձեռքով: